Skip to content
← Back to job listings

Կրտսեր հաշվապահ

coaf · Debet, Lori, Armenia

Imported listingfull-time28 days ago

About The Role

ՔՈ ԴԵՐԸ Եթե դու ունես հաշվապահական կրթություն և գիտելիքներ և արագ ես կողմնորոշվում հաշվետարության մեջ, ապա՝ Սմարթ ավանում գտնվող Հյուրանոցի և Այցելուների կենտրոնի կրտսեր հաշվապահի դերը հենց քեզ համար է։ Կրտսեր հաշվապահը պատասխանատու է լինելու Սմարթ ավանում գտնվող Հյուրանոցի և Այցելուների կենտրոնի ամենօրյա հաշվապահական գործառույթների իրականացման համար, այդ թվում՝ հաշիվների դուրսգրում, ապրանքային շարժի վերահսկողություն։ Առավել մանրամասն․ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ապրանքային շարժի վերահսկում և ձևակերպում առևտրային iiko ծրագրում, այդ թվում` ապրանքանյութական արժեքների հաշվառման իրականացում, ստացված հաշիվների ստուգում, մուտքագրում, ելքագրում և այլն, Հաշիվների դուրս գրում և ձևակերպում ՀԾ-Հաշվապահ ծրագրում, ՀԴՄ վաճառների և վերադարձի կտրոնների վերահսկում և ձևակերպում ՀԾ-Հաշվապահ ծրագրում, Գույքագրված ապրանքանյութական արժեքների մնացորդների համեմատում և անհրաժեշտության դեպքում մասնակցություն գույքագրման պրոցեսին, Գույքագրման ժամանակ կամ ըստ անհրաժեշտության ապրանքանյութական արժեքների ժամկետայնության, QR-կոդերի, գնապիտակների ճշտության և առկայության ստուգում, Ստացված ապրանքանյութական արժեքների հաշվարկային փաստաթղթերի առկայության և ճշտության վերահսկում, Գլխավոր հաշվապահի կողմից այլ հանձնարարությունների իրականացում: ՔՈ ԹԻՄԸ Ստանձնելով Սմարթ ավանում գտնվող Հյուրանոցի և Այցելուների կենտրոնի կրտսեր հաշվապահի դերը՝ դու կմիանաս ՔՈԱՖ հաշվապահական թիմին և կաշխատես Գլխավոր հաշվապահի ա նմիջական ղեկավարությամբ։ ԴՈՒ Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․ ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ ՀԾ-Հաշվապահ ծրագրին։ iiko ծրագրին Ռուսերեն և անգլերեն լեզուներին։ MS Office և <taxservice.am> համակարգերին Հարկային օրենսդրությանը և ոլորտին առնչվող այլ իրավական ակտերին՜ որպես առավելություն։ ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ Ցանկացած իրավիճակում արագ կողմնորոշվել և համապատասխան որոշումներ կայացնել Պարտականությունները ժամանակին և պատասխանատվությամբ կատարել Գործընկերների հետ արդյունավետ համագործակցել և հաղորդակցվել ԴՈՒ ԼԻՆԵՍ Մանրուքների նկատմամբ ուշադիր։ Պատրաստ մասնագիտական զարգացման: Պարտաճանաչ և արագաշարժ։ ՄԵՆՔ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու: 2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում: ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ Վերջնաժամկետը՝ 2026թ․ սեպտեմբերի 06 -ի օրվա ավարտն է։ Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։

This is an external listing. JobSpring does not represent or verify the employer. Report this listing