Skip to content
← Back to job listings

Բիզնես գործընթացների կառավարման բաժնի ղեկավար

idbank · Yerevan, Armenia

Imported listingfull-time10 days ago

About The Role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու թեկնածուի ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով․

  • Բաժնի աշխատանքների կազմակերպում, վերահսկում։
  • Բաժնի աշխատակիցների կողմից իրականացվող գործընթացների ուսումնասիրությունների վերլուծություն, գնահատում։
  • Բանկում գործող բիզնես գործընթացների բարելավման ուղղությամբ Բանկի տարբեր ստորաբաժանումների կողմից նախաձեռնված նախագծերի հավաքագրում, համապատասխան նյութերի պատրաստում, Բանկում գործող համապատասխան կոմիտեներին դրանց ներկայացման համակարգում։
  • Բանկում իրականացվող գործընթացներում թերությունների և խնդիրների բացահայտում և դրանց վերացմանն ու օպտիմալացմանն ուղղված միջոցառումների առաջարկների ներկայացում։
  • Բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակում և ներդրում։
  • Այլ ստորաբաժանումների կողմից նոր կամ փոփոխման ներկայացվող գործընթացների ուսումնասիրություն և դրանց գծով դիրքորոշման ներկայացում, ներգրավվածություն։
  • Բիզնես գործընթացների թվայնացմանն ուղղված նախագծերի շրջանակներում գործընթացների ուսումնասիրություն և առաջարկների ներկայացում։
  • Ներդրված փոփոխութունների և բարելավումների պրակտիկ կիրառման մոնիթորինգի կազմակերպում, վերլուծություն։

Անհրաժեշտ հմտություններ՝

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ հարակից ոլորտում,
  • Առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում, որից առնվազն 3 տարվա փորձ ղեկավար հաստիքում։
  • Ղեկավարման հմտություններ,
  • Կոնֆլիկտների կառավարում,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Միջանձնային հարաբերությունների կարևորում, թիմային մտածողություն, միկրոմենեջմենթի բացակայություն, օբյեկտիվություն
  • Համակարգչային գիտելիքներ (MS office, PowerPoint, LSoft)
  • Լեզուների իմացություն (Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն)
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն,
  • Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
  • Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։

ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը / https://idbank.am/ / ։

This is an external listing. JobSpring does not represent or verify the employer. Report this listing