Կրթական և շրջանավարտների ծրագրերի կրտսեր մասնագետ
coaf · Yerevan, Yerevan, Armenia
About The Role
ՔՈ ԴԵՐԸ Եթե դու նպատակասլաց, կազմակերպված, նախաձեռնող և հեշտ հաղորդակցվող մասնագետ ես, սիրում ես աշխատել երիտասարդների հետ, հետաքրքրված ես Հայաստանի համայնքների զարգացմամբ և կրթական ծրագրերով, ապա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) կրթական և շրջանավարտների ծ րագրերի կրտսեր մասնագետի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․ Ծրագրային բաղադրիչների հետ կապված աշխատանքներ Մասնակցել կրթական և շրջանավարտների ծրագրերի մոդելի մշակման և զարգացման աշխատանքներին։ Մասնակցել կրթաթոշակների մրցույթի հայտարարման և իրականացման կազմակերպչական աշխատանքներին: Իրականացնել կրթաթոշակառուների ուսման վճարների փոխանցման կազմակերպչական աշխատանքները՝ ապահովելով կրթաթոշակառուների հետ ընթացիկ ամբողջական և պատշաճ հաղորդակցումը: Մասնակցել կրթաթոշակառուների համար աշխատունակության հմտությունների և անգլերենի զարգացման դասընթացների, մենթորության, կամավորության ու պրակտիկայի միջոցառումների մշակման և իրականացման աշխատանքներին: Մասնակցել կրթաթոշակառուների կողմից իրականացվող համայնքային ծրագրերի համակարգման աշխատանքներին, այդ թվում՝ ծրագրերի գաղափարների հավաքագրում, հետադարձ կապի ապահովում, գնահատում։ Տվյալների վարում և վերլուծություն Պարբերաբար թարմացնել և վարել կրթաթոշակառուների և շրջանավարտների տվյալների շտեմարանը։ Անհրաժեշտության դեպքում մասնակցել տվյալների շտեմարանների վերամշակման և նոր շտեմարանների ստեղծման աշխատանքներին։ Տվյալների հիման վրա պատրաստել հաշվետվություններ, կատարել տվյալների մշակման և վերլուծական աշխատանքներ։ Իրականացնել կրթաթոշակառուների շրջանում հարցումներ և տվյալների հավաքագրում՝ ծրագրերի արդյունավետությունը գնահատելու և դրանք զարգացնելու նպատակով։ Պատրաստել կատարված աշխատանքների պարբերական հաշվետվություններ։ Հաղորդակցություն և համագործակցություն Ապահովել ամենօրյա արդյունավետ հաղորդակցություն կրթաթոշակառուների հետ։ Տրամադրել տեղեկատվություն ծրագրային բաղադրիչների, ինչպես նաև ՔՈԱՖ-ի տարբեր ծրագրերի և այլ կրթական, աշխատանքային հնարավորությունների մասին: Աջակցել կրթության և կրթաթոշակներ տրամադրող պետական, տեղական, հասարակական, միջազգային կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ տարվող համագործակցության աշխատանքներին: Մասնակցել գյուղական համայնքներում կրթական ծրագրերի և երիտասարդների համար նախատեսված հանդիպումների ու միջոցառումների կազմակերպմանը։ Անհրաժեշտության դեպքում մշակել կրթական նյութեր և իրականացնել դասընթացներ ու թեմատիկ հանդիպումներ երիտասարդների հետ։ Համագործակցել ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի բաժնի և այլ բաժինների աշխատակիցների հետ՝ ծրագրերի սահուն իրականացման նպատակով։ Ստեղծել և պահպանել արդյունավետ գործընկերային հարաբերություններ՝ ըստ անհրաժեշտության։ Աջակցել շահառու համայնքներում ՔՈԱՖ-ի կրթական և կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ իրազեկման աշխատանքներին։ Շրջանավարտների համայնքի զարգացում Մշակել և աջակցել ՔՈԱՖ շրջանավարտների ակտիվ համայնքի ստեղծմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացմանը։ Աջակցել շրջանավարտների ներգրավմանը ՔՈԱՖ-ի տարբեր ծրագրերում և նախաձեռնություններում։ ՔՈ ԹԻՄԸ Կրթական և շրջանավարտների ծրագրերի կրտսեր մասնագետի դերը ստանձնելով՝ միանալու ես ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի մեծ թիմին և աշխատելու ես ՔՈԱՖ-ի կրթական և շրջանավարտների ծրագրերի ղեկավարի անմիջական առաջնորդությամբ։ ԴՈՒ Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․ ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ Երիտասարդության և կրթության ոլորտի պետական քաղաքականությանը և ոչ ֆորմալ կրթության մոտեցումներին ու սկզբունքներին, Գրավոր և բանավոր հայերենին, անգլերենին, Google Workspace-ի և աշխատանքային այլ թվային գործիքների, Տվյալների մշակման և վերլուծության հիմնական գործիքներին, ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ Արդյունավետ կերպով կազմակերպել և համակարգել միաժամանակ մի քանի առաջադրանք՝ ըստ առաջնահերթությունների, քանի որ ունես հաղորդակցման և/կամ կրթական ծրագրերում աշխատելու առնվազն 2 տարվա փորձ։ Աշխատել տվյալների շտեմարանների հետ, մշակել և վերլուծել տվյալներ, Պատրաստել հաշվետվություններ և աշխատել տեղեկատվության մեծ ծավալների հետ, Արդյունավետ հաղորդակցվել (գրավոր և բանավոր) տարբեր լսարանների հետ։ ԴՈՒ ԼԻՆԵՍ Նախաձեռնող, լուծումների վրա կենտրոնացող, Ստեղծագործ, շարունակական սովորող, Բաց՝ նորարարության համար և քննադատ, Պատասխանատու և հաշվետու, Մեդիագրագետ, Սոցիալական պատասխանատվության կրող։ ՄԵՆՔ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու: 2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում: ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ Վերջնաժամկետը՝ 2026թ․-ի սեպտեմբերի 18- ի օրվա ավարտն է։ Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։ Դիմումների դիտարկումից հետո կապ կհաստատենք միայն այն թեկնածուների հետ, ովքեր հրավիրվելու են հարցազրույցի։
Similar roles you might like
See all →This is an external listing. JobSpring does not represent or verify the employer. Report this listing
