Դատական և սնանկության վարույթների բաժնի մասնագետ
idbank · Yerevan, Armenia
About The Role
- «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով պատասխանատու է լինելու ստորև նշված աշխատանքային պարտականությունները կատարելու համար․
- ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Կազմում և ներկայացնում է հայցադիմումներ, դիմումներ (ներառյալ էլեկտրոնային)` ապահովելով փաթեթների ամբողջականությունը։
- Կազմում և ներկայացնում է հայցադիմումի պատասխաններ, միջնորդություններ, հաշտության համաձայնություններ, այլ գրություններ։
- Ներկայացնում է Բանկի շահերը ՀՀ առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում։
- Իրականացնում է Բանկի վարկառու հանդիսացող մահացած անձանց պահանջների գրանցում համապատասխան նոտարներին։
- Իրականացնում է սնանկ հաճախորդների նկատմամբ Բանկի պահանջների գրանցում։
- Կատարում է իրեն հանձնված, ինչպես նաև իր կողմից վարվող գործերի վերաբերյալ տեղեկատվության մուտքագրում Բանկի համապատասխան ծրագրային բազաների, ինչպես նաև կատարում է դրանց վիճակի փոփոխությունների լրացում։
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բանկային կամ առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման համար պատասխանատվության կրում։
- Կատարում է իրեն հանձնված, ինչպես նաև իր կողմից վարվող գործերի վերաբերյալ տեղեկատվության մուտքագրում Բանկի համապատասխան ծրագրային բազաների, ինչպես նաև կատարում է դրանց վիճակի փոփոխությունների լրացում։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն
- Նվազագույնը 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- Համակարգչային գիտելիքներ
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
- Հաղորդակցման հմտություններ
- Վերլուծական հմտություններ
- ժամանակի արդյունավետ կառավարում
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԴԻՄԵԼՈՒ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով : Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.idbank.am/
This listing was posted by a verified recruiter at idbank. Report this listing
JobSpring