Դատական և սնանկության վարույթների բաժնի առաջատար մասնագետ
idbank · Yerevan, Armenia
About The Role
- «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով պատասխանատու է լինելու ստորև նշված աշխատանքային պարտականությունները կատարելու համար․
- ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Բանկին առնչվող գործերով հայցադիմումների (ներառյալ՝ էլեկտրոնային), հարկադրված սնանկության դիմումների, միջնորդությունների, առարկությունների, պատասխանների և դատավարական այլ փաստաթղթերի կազմում, ինչպես նաև դատական ներկայացուցչության ապահովում։
- Բանկի դեմ ներկայացված դիմումների պատասխանների, վերաքննիչ բողոքների, վերաքննիչ բողոքների պատասխանների, վճռաբեկ բողոքների, վճռաբեկ բողոքների պատասխանների կազմում։
- Նոտարների կողմից մերժված դիմումների մասով հայցերի ներկայացում։
- Բանկի շահերի ներկայացում բոլոր դատական ատյաններում և արբիտրաժային տրիբունալներում։
- Հարկադիր սնակության վարույթների հարուցման նպատակով հայցերի ներկայացում, ինչպես նաև բոլոր սնանկության վարույթներում պահանջների գրանցման կազմակերպում։
- Մասնակցություն սնանկության վարույթներին և աճուրդներին, այդ թվում Բանկի մասնակցությամբ սնանկության վարույթների նկատմամբ հսկողության իրականացում և իրավական ուղեկցում, այն է՝ կառավարչի գործողությունների նկատմամբ հսկողության իրականացում, պարտատերերի ժողովներին, դատական նիստերին, անհրաժեշտության դեպքում՝ գույքագրման աշխատանքներին ներգրավում։
- Դեբիտորական պարտավորություն ունեցող Բանկի հաճախորդների մասով հայցադիմումների/դիմումների ներկայացում։
- Բանկի հաճախորդների հետ արտադատական, դատական, հետդատական փուլերում կնքվող հաշտության համաձայնագրերի նախագծերի կազմում։
- Չօգտագործված պետական տուրքերի վերադարձման ապահովում։
- Ըստ անհրաժեշտության՝ ներկայացուցչություն պետական մարմիններում։
- Կատարում է իրեն հանձնված, ինչպես նաև իր կողմից վարվող գործերի վերաբերյալ տեղեկատվության մուտքագրում Բանկի համապատասխան ծրագրային բազաների, ինչպես նաև կատարում է դրանց վիճակի փոփոխությունների լրացում։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն
- Նվազագույնը 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- Համակարգչային ծրագրերի (Datalex) վարժ իմացություն
- Ընդհանուր զարգացվածություն
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
- Հաղորդակցման հմտություններ
- Վերլուծական հմտություններ
- ժամանակի արդյունավետ կառավարում
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԴԻՄԵԼՈՒ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով : Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.idbank.am/
This listing was posted by a verified recruiter at idbank. Report this listing
JobSpring