Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի Գլխավոր մասնագետ
idbank · Yerevan, Armenia
About The Role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու և հմուտ թեկնածուի, ով կմիանա Բանկին որպես Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի Գլխավոր մասնագետ ՝ ստորև պարտականությունները կատարելու նպատակով:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Իրականացնում է Բանկի բիզնես գործընթացների վերլուծությունը և դրանցում առկա գործառնական ռիսկերի նույնականացումը, գնահատումը, դասակարգումը և մշտադիտարկումը՝ դրանց կանխարգելման ու նվազեցման նպատակով։
- Վարում է գործառնական ռիսկի դեպքերի (կորուստների) տվյալների բազան՝ ապահովելով դեպքերի գրանցումը, վերլուծությունը, դասակարգումը և արտացոլումը համապատասխան տեղեկատվական համակարգերում։
- Կազմակերպում և համակարգում է ռիսկերի և հսկողական մեխանիզմների ինքնագնահատման (RCSA) գործընթացը՝ Բանկի ստորաբաժանումների հետ համատեղ։
- Գնահատում է գործընթացներում ներդրված հսկողական մեխանիզմների արդյունավետությունը և ներկայացնում գործընթացների բարելավմանն ու ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկություններ։
- Մշակում և մշտադիտարկում է գործընթացների մակարդակով ռիսկի հիմնական ցուցիչները (KRI)՝ սահմանված շեմերից շեղումների դեպքում ներկայացնելով համապատասխան առաջարկություններ։
- Իրականացնում է նոր և փոփոխվող գործընթացների, պրոդուկտների ու համակարգերի գործառնական ռիսկերի գնահատումը՝ մինչև դրանց ներդրումը, ինչպես նաև մասնակցում է ռիսկերի նվազեցման միջոցառումների մշակմանն ու դրանց կատարման մշտադիտարկմանը։
- Պատրաստում է գործառնական ռիսկերի վերաբերյալ պարբերական և պահանջվող հաշվետվություններ՝ ներքին և արտաքին շահագրգիռ կողմերին ներկայացնելու նպատակով, ինչպես նաև իրականացնում է աշխատակիցների իրազեկմանն ուղղված միջոցառումներ։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, բանկային գործի կամ հարակից ոլորտում
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, ցանկալի է՝ ռիսկերի կառավարման ուղղությամբ
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office փաթեթի (հատկապես Excel-ի) գերազանց իմացություն, տվյալների վերլուծության գործիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
- Հաղորդակցման և ներկայացման հմտություններ, տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն
- Վերլուծական մտածողություն, խնդիրների արագ և արդյունավետ լուծման, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
- Թիմում աշխատելու հմտություններ
- Խնդիրների արագ ու արդյունավետ լուծման կարողություններ
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԴԻՄԵԼՈՒ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով ։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.idbank.am/
This listing was posted by a verified recruiter at idbank. Report this listing
JobSpring