Skip to content
← Back to job listings

Տեխնիկական աջակցման բաժնի մասնագետ: Վճարային քարտերի և փոխանցումների վարչություն

idbank · Yerevan, Armenia

Quick applyfull-time21 days ago

About The Role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Տեխնիկական աջակցման բաժնի մասնագետի ՝ ստորև նշված պարտականությունները կատարելու համար

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Կատարում է ֆիզիկական և վիրտուալ առևտրային կետերի գրանցում ներքին բանկային համակարգում և պրոցեսինգային համակարգում
  • Առևտրային կետերի ընթացիկ սպասարկմանն առնչվող տեղեկատվության մշակում, անհրաժեշտության դեպքում տրամադրում առևտրային կետին
  • ԱԳՄ-ների կողմից առգրավված քարտերի հաշվառում, գրանցում ներքին բանկային համակարգում

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն
  • 1 տարվա աշխատանքային փորձ
  • Բանկային օրենսդրության իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ
  • Մայրենի լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
  • Հաճախորդների սպասարկման հմտություններ
  • Հաղորդակցման հմտություններ
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
  • Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտ ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։

ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.idbank.am/ ։

This listing was posted by a verified recruiter at idbank. Report this listing