Skip to content
← Back to job listings

Մանրածախ վարկերի ձևակերպման մասնագետ

idbank · Yerevan, Armenia

Quick applyfull-time21 days ago

About The Role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Մանրածախ վարկերի ձևակերպման առաջատար մասնագետի՝ ստորև նշված պարտականությունները կատարելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Վարկերի/գրավների ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստուգում։
  • Վարկային/գրավային պայմանագրերի/ համաձայնագրերի կազմում։
  • Կնքված պայմանագրերին/համաձայնագրերին համապատասխան ձևակերպումների իրականացում Համակարգում։
  • Վարկային փաթեթների էլեկտրոնային տարբերակների ներբեռնում համապատասխան տիրույթ։
  • Վարկային/գրավային պայմանագրերի թղթային պահպանման կազմակեպում։
  • Մարված վարկերի փաթեթների արխիվացման կազմակերպում։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն
  • Մինչև 1 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում
  • Բանկային օրենսդրության իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ
  • Մայրենի լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
  • Հաճախորդների սպասարկման հմտություններ
  • Հաղորդակցման հմտություններ
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն,
  • Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
  • Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտ ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

This listing was posted by a verified recruiter at idbank. Report this listing