Skip to content
← Back to job listings

Կորպորատիվ դիջիթալ ծառայությունների պրոդուկտ մենեջեր

idbank · Yerevan, Armenia

Quick applyfull-time21 days ago

About The Role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա Բանկին որպես Կորպորատիվ դիջիթալ ծառայությունների պրոդուկտ մենեջեր:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Կորպորատիվ հաճախորդների հեռահար սպասարկման հարթակների` Ինտերնետ բանկինգ/մոբայլ բանկինգ, ֆունկցիոնալի բարելավմանը, նոր ֆունկցիոնալի ներդրմանն ուղղված նախագծերի նախաձեռնում, համակարգում և ներդրում։
  • Նոր պրոդուկտների ներդրման առաջարկների ներկայացում, պրոդուկտի ներդրում՝ համաձայն Բանկում գործող ընթացակարգերի պահանջների։
  • Իրականացնել իրեն կցված պրոդուկների մասով․
  • շուկայում առաջարկի և պահանջարկի ուսումնասիրություն, որի հիման վրա լրամշակման և փոփոխությունների իրականացման անհրաժեշտության հիմնավորում, առաջարկների ներկայացում և իրագործում,
  • վաճառքի խթանման ուղղված առաջարկների ներկայացում, իրագործում,
  • վաճառքի, ձևակերպման և հետսպասարկման գործընթացների մշակմանը մասնակցություն՝ ներքին ակտերի, կարգերի, ընթացակարգերի տեսքով,
  • տեղեկատվության տրամադրում/փոխանակում (հարցումներ, նամակներ այլ ներքին և արտաքին գրություններ),
  • ներդրված պրոդուկտների վաճառքի ծավալների ուսումնասիրություն և հաշվետվությունների պատրաստում` ըստ անհրաժեշտության,
  • բանկի կողմից հրապարակվող նյութերում պրոդուկտների/ծառայությունների սակագների և պայմանների համապատասխանության ապահովում,
  • մարքեթինգային միջոցառումների/արշավների իրականացմանը մասնակցություն (տեղեկատվության տրամադրում, հետագա համագործակցում և այլ անհրաժեշտ գործողություններ),
  • վերոնշյալ կետերով սահմանված գործընթացների իրագործման համար ակտիվ համագործակցում Բանկի բոլոր շահագրգիռ ստորաբաժանումների հետ։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն
  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ համանման ոլորտում
  • Բանկային գործունեության, բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն
  • Բանկային օրենսդրության իմացություն
  • Նախագծերի կառավարման մեթոդների, միջազգային կանոնների, ֆինանսների և մարքեթինգի լավ իմացություն
  • Լեզուների իմացություն՝ մասնավորապես ռուսերենով հաղորդակցման լավ ունակություն,
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն, հատկապես Excel և PowerPoint,
  • Հաղորդակցման հմտություններ
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացում
  • Գաղտնապահություն
  • Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
  • Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
  • Առաջնային և երկրորդական հանձնարարությունները տարբերակելու կարողություն
  • Ճկունություն, աշխատասիրություն
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։

«ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորար Բանկ՝ ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/ :

This listing was posted by a verified recruiter at idbank. Report this listing