Արշավների և նախագծերի զարգացման մասնագետ
idbank · Yerevan, Armenia
About The Role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է ակտիվ, փորձառու, մոտիվացված Արշավների և նախագծերի զարգացման մասնագետ ի արշավների և բիզնես նախագծերի պլանավորման, մշակման, ընթացիկ վերահսկողության և ամփոփման իրականացման համար։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Իրականացնել մրցակիցների վերլուծություն՝ բացահայտելով շուկայի՝ այդ թվում նաև միջազգային շուկայի բիզնես միտումները և մրցակիցների ընթացիկ գործունեությունը,
- Տեղեկացված լինել ոլորտի միտումների, շուկայի դինամիկայի և նոր բիզնես գաղափարների վերաբերյալ՝ հեռանկարներն ակտիվորեն բացահայտելու և առաջարկներով հանդես գալու նպատակով,
- Աջակցել մարքեթինգային արշավների մշակմանը և պլանավորմանը՝ ներառյալ գաղափարի ստեղծում, թիրախավորում, իրագործում,
- Իրականացնել արշավների գծով տվյալների բազայի կառավարում՝ ներառյալ գործընթացների և հաշվետվությունների ավտոմատացումը և ընթացիկ վերահսկողությունը,
- Իրականացնել արշավների արդյունքների վերլուծություն, հետստուգում և ստացված տվյալների հիման վրա արդյունավետության բարձրացման առաջարկություններով հանդես գալ,
- Իրականացնել միջազգային գործընկերությունների հաստատման գործընթացն ամբողջական ցիկլով՝ սկսած պոտենցիալ գործընկերների բացահայտումից և due diligence-ի անցկացումից մինչև բանակցությունների վարում, պայմանագրային պայմանների համաձայնեցում և համագործակցության գործարկում։
- Ապահովել հաստատված միջազգային գործընկերությունների կառավարումը (account management)՝ ներառյալ հարաբերությունների պահպանումը, կատարողականի մոնիտորինգը, ընթացիկ աջակցության տրամադրումը և երկկողմ աճի հնարավորությունների բացահայտումը։
- Համակարգել միջազգային գործընկերների հետ բանակցային գործընթացները՝ ապահովելով կազմակերպության շահերի պաշտպանությունը, առևտրային պայմանների օպտիմալացումը և կայուն երկարաժամկետ համագործակցության ձևավորումը։
- Մշակել և վարել միջազգային գործընկերությունների հաստատման ու կառավարման ներքին գործընթացները՝ ապահովելով թափանցիկությունը, հաշվետվողականությունը և գործընթացների շարունակական կատարելագործում
- Համագործակցել շահագրգիռ ստորաբաժանումների հետ բիզնես նախագծերի գծով գործունեության պլանների մշակման, նպատակների և գաղափարներ իրագործման համար։
- Աջակցել բիզնեսի զարգացմանն առնչվող նախագծերի իրագործմանը
էկոհամակարգում ներառված ընկերություններում՝ խթանելով արդյունավետության, գործարքների ծավալի և եկամուտների աճին, ինչպես նաև հաճախորդների գոհունակության բարձրացմանը,
- Աջակցել էկոհամակարգում նոր ծառայությունների գծով բիզնես նախագծերի իրագործմանը,
- Պարբերաբար հաշվետվություններ և ներկայացման նյութեր կազմել արշավների, բիզնեսի զարգացման ծրագրերի և նախագծերի իրականացման վերաբերյալ:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն կրթություն,
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական համակարգում կամ ֆինտեխ ոլորտում,
- Excel ծրագրի լավ իմացություն
- Բարձր մակարդակի վերլուծական հմտություններ՝ տվյալների մշակման, մեկնաբանման և հիմնավորված եզրակացություններ կայացնելու կարողությամբ։
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ,
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում,
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն,
- Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Հաղորդակցվելու և թիմում աշխատելու գերազանց հմտություններ,
- Գործընկերներ հետ արդյունավետ բանակցություններ վարելու հմտություններ,
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
This listing was posted by a verified recruiter at idbank. Report this listing
JobSpring