Skip to content
← Back to job listings

Ուղղակի վաճառքների մասնագետ

idbank · Yerevan, Armenia

Quick applyfull-time21 days ago

About The Role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածու, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Նոր հաճախորդների ներգրավում, ներկա և պոտենցիալ հաճախորդների հետ ակտիվ համագործակցություն,
  • Հաճախորդների ներգրավման նպատակով տարատեսակ ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների կազմակերպում և անցկացում,
  • Բանկի պրոդուկտների ներկայացում տարբեր ընկերություններում,
  • Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում,
  • Մանրածախ պրոդուկտների վաճառքների/խաչաձև վաճառքների իրականացում,
  • Վաճառքի տարբեր ուղիներով հաճախորդների ներգրավում,
  • Վաճառքի վերաբերյալ շնորհանդեսներին մասնակցություն,
  • Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներին վաճառվող պրոդուկտների/բանկային, ծառայությունների ծավալների ավելացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում,
  • Բացակայող աշխատակցին փոխարինում ըստ անհրաժեշտության:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն,
  • Նվազագույնը 1 տարվա աշխտանքային փորձ,
  • Բանկային գործի՝ գերազանց, Ֆինանսների և Մարքեթինգի լավ իմացություն,
  • Հայերենի՝ գերազանց, ռուսերենի և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • ՀՀ բանկային օրենսդրության լավ իմացություն,
  • MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն, հատկապես՝ Excel և PowerPoint,
  • Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում,
  • Ներգրավման և վաճառքի հմտություններ,
  • Աշխատանքի անհրաժեշտ քանակ ապահովելու կարողություն,
  • Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն,
  • Վերլուծական հմտություններ,
  • Արագ և արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություն,
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ, միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարելու հմտություն,
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն,
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

This listing was posted by a verified recruiter at idbank. Report this listing